News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քարդաշյանի նախկին ընկեր Ռեջի Բուշից երեխայի սպասող Լիլիթ Ավագյանի անձն այսօր շատերին է հետաքրքրում: Հիշեցնենք, օրերս մամուլում լուրեր էին հայտնվել Ռեջի Բուշի նոր ընկերուհու հղիության մասին, որը նույնպես հայ է եւ շատ նման է Քիմ Քարդաշյանին:

Այդ կապակցությամբ ամերիկյան «RumorFix» կայքը սեփական հետաքննությունն է անցկացրել եւ հայտնաբերել հետեւյալը: Լիլիթը Քիմի նման սեւահեր է եւ ծագումով հայ: Քարդաշյանի պես նա էլ է մասնակցել  ամերիկյան «Պարեր աստղերի հետ» ծրագրին:

Ինչպես հաղորդվում է, Լիլիթը, որ  2001թ. Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ, պարում է արդեն 13 տարի: Նա խոսում է 3 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն եւ հայերեն: Այժմ աշխատում է, որպես պարուսույց եւ ուսուցանում տարբեր պարեր:

Հիշեցնենք նաեւ, որ, համաձայն լրատվամիջոցների, Քարդաշյանը, ով այժմ հանդիպում է Քանյե Ուեսթի հետ, «շատ է վշտացել» Ռեջի Բուշի ընկերուհի Լիլիթ Ավագյանի հղիության լուրից:

Ինչպես հաղորդվում է, Քիմը խոստովանել է, որ Ռեջի Բուշն իր կյանքի իսկական սերն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ