News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Մարինա Գոլուբի ընկերները կասկած են հայտնել ահավոր վթարի կապակցությամբ, որի ժամանակ նա զոհվել է:  Տեղեկություն է  ի հայտ եկել այն մասին, որ նրան սպառնացել են գործարար, «Մարտի 8» կահույքի հոլդինգի սեփականատեր Միխայիլ Կրավչենկոյի սպանության սեփական հետաքննության հետ կապված:

Գոլուբը Կրավչենկոյի հետ  ծանոթացել էր մի քանի տարի առաջ:  Կրավչենկոյի մահն ուժեղ ազդեցություն էր թողել դերասանուհու վրա: Հայտնի է դարձել, որ մահվան նախօրեին Գոլուբը զանգել է գործարարի մորն ու ասել, որ հարկավոր է հանդիպել: 

Կրավչենկոյի մայրը պատմել է, որ Մարինան զանգել է իրեն եւ ասել, որ ինչ- որ բան ունի հայտնելու, որը հեռախոսային խոսակցություն չէ:

Մարինան շարունակել է զբաղվել Միխայիլի սպանության սեփական հետաքննությամբ: Նա նաեւ ասել է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, պատմել է կինը:

Սակայն հատուկ ծառայությունների փորձագետների կարծիքով, եթե քիլերները ցանկանային լռեցնել Գոլուբին, նրան չեզոքացնելու ավելի հեշտ միջոցներ կգտնեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ