News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուս երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Ստոցկայան նշել է իր 30-ամյակը, որի մասին պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին: Նա ասել է, որ ծննդյան տոնը նշել է նոր որակով, քանի որ մեկ տարի առաջ մայր է դարձել:

«Հիմա ինձ այլկերպ եմ զգում, իսկական կնոջ պես: Մայրությունը հրաշալի զգացում է: Հիմա ես միշտ չեմ անում այն, ինչ ուզում եմ:

Ես արդեն անմիտ աղջիկ չեմ, ով ապրում էր իր համար եւ հաճույք ստանում իր ազատությունից: Հիմա ինձ համար առաջին տեղում երեխան է, իսկ դա հսկայական պատասխանատվություն է: Սկզբում ես չէի կարողանում հարմարվել, որ հիմա կյանքս որոշ առումով ենթակա է այդ փոքրիկ արարածին: Շատ լավ է, որ ունեմ ամուսին, ով ինձ սիրում է, ես էլ նրան եմ սիրում ու ապրում լիարժեք կյանքով»,-ասել է երգչուհին:

Խնդրանքին՝ պատմել երեխայի հոր մասին, Ստոցկայան արձագանքել է, որ նա դեմ է, որ ես նրա մասին խոսեմ: «Արդեն 10 տարի ապրում ենք միասին, մենք շատ երեխաներ կունենանք... Եվ այդ ժամանակ, գուցե, ես նրան կհամոզեմ խոսել մեր մասին: Նա ստեղծագործող չի, զբաղվում է բիզնեսով: Ի՞նչ կարող եմ ասել, մեզ ծանոթացրել են մեր ընդհանուր ընկերները: Մեր սիրավեպը տեղի է ունեցել Դուբայում, մարտի 6-ին: Քանի որ նա հայ է, իսկ կովկասցի տամարդիկ կարողանում են գնահատել ու սիրել կանանց, նա ինձ ձեռքերի վրա էր տանում: Ինձ շատ դուր եկավ, թե նա ինչպես է վերավերվում ծնողներին, կանանց, իր մորը:

Ահա, այն ամենը, ինչ կարող եմ ասել նրա մասին: Իսկ առայժմ չեմ ցանկանում քննարկել անձնական կյանքս»,- ընդգծել է երգչուհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ