News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԼԴԿ-ի նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ պետք է Թուրքիայից հետ կանչել ռուսական դեսպանին եւ թուրքական դեսպանին էլ արտաքսել Ռուսաստանից: Նման հայտարարություն կատարել է Թուրքիայում Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի կապակցությամբ: 

Ժիրինովսկին այդ մասին գրել է իր Twitter-ում, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող  սիրիական քաղաքացիական  «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում:  Հաղորդվել էր, որ օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով։  Ըստ Անկարայում ռուսական դեսպանատան տվյալների`  ինքնաթիռում եղել են Ռուսաստանի 17 քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ տեւած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Դամասկոս: Ռուսաստանի ԱԳՆ-ն Անկարայից  խիստ տոնով բացատրություններ է պահանջել:

Իր հերթին, թուրքական ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկուն հրավիրել էր՝ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ