News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիդել Կաստրոյի մահը գնահատվել է 100 հազար դոլար, իսկ նրա եղբայրը Ռաուլինը` 20 հազար դոլար, նույնքան էր գնահատվել նաեւ հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի սպանությունը:

Այս տվյալները պարունակվում են   ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու` նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու եղբոր արխիվային  փաստաթղթերում: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գերատեսչությունը այդ արխիվներից ավելի քան 2,7 հազար փաստաթուղթ է հրապարակել:

Ինչպես նշում են ԱՄՆ-ի Ազգային արխիվի աշխատակիցները, տվյալ փաստաթղթերը «սառը պատերազմի ժամանակների յուրօրինակ հուշարձան են»:

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ իր դեմ կատարված մահափորձերի աննախադեպ թվի համար, հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը: Նրա դեմ 638 մահափորձ է հաշվվում, որոնք տարբեր կերպ են իրականացվել: Դրանցից ոչ մեկն էլ նպատակին չի հասել: 

Կաստրոյի ոչնչացման փորձերը ձեռնարկվել են 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո: Ըստ պաշտոնաթող գեներալ Ֆաբիան Էսկալանտեի`  նրա կյանքին ամենամեծ վտանգն սպառնացել է 1963 թվականին: Ընդ որում, Ֆիդել Կաստրոյի դեմ մահափորձերի հիմնական կազմակերպիչը եղել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ