News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիրահատել են Եվգենի Պետրոսյանի «Ծուռ հայելի» թատրոնի հայտնի արտիստ, 57-ամյա Կարեն Ավանեսյանի սիրտը: Նրա սիրտն արյունով սնուցող երակները ստենատավորել են: Վիրահատությունը տեղի է ունեցել Բակուլեւի անվան սրտաբանական կենտրոնում:

«Կարեն Ավանեսյանին երկու փուլով ստենատավորել են: Հիմա նա իրեն նորմալ է զգում, բայց դեռ մի քանի օր կմնա մասնագետների հսկողության տակ»,- Life News-ին պատմել են բժիշկները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին Կարեն Ավանեսյանը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունք՝ կաթվածի նախանշաններով: Բարեբախտաբար նախնական ախտորոշումը չի հաստատվել: Դերասանի մոտ այլ` ոչ պակաս վտանգավոր ախտորոշում է գրանցվել՝ պերիկարդիտ, որի ժամանակ բորբոքվում է սրտապարկը: Մի քանի օր հումորիստը կմնա բժիշկների հսկողության տակ:

Նմանակումների վարպետ Կարեն Ավանեսյանը էստրադային գործունեությանը զուգահեռ հայտնի է նաեւ մի շարք կինոժապավեններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ