News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ցանկություն է հայտնել նկարահանել եւ դաշնային հեռուստաընկերություններից մեկով  ցուցադրել  «Իշխանությունների անատոմիա» փաստագրական ֆիլմը: Հաղորդավարը, սակայն, վստահ  է, որ նման հնարավորություն նա չի ունենա: Այս մասին նա հայտնել է Հանրային պալատի`  «Բողոքի  անատոմիա-2» ֆիլմի  քննարկմանը նվիրված կլոր սեղանի շուրջ:

«Գոյություն ունի զարմանալի ճիզվիտականություն, խիստ գրաքննություն, ցուցադրվում է միայն մեկ կողմի դիրքորոշումը»,-ասել է նա: Նրա խոսքով, ընդդիմությանը պետք հնարավորություն տալ ստեղծել սեփական հեռուստանյութերը: Նա նաեւ զարմանք է հայտնել, որ  «Բողոքի անատոմիա-2» ֆիլմում շեշտը դրված է Սերգեյ Ուդալցովի վրա: «Ո՞ւմ է դա ձեռնտու.  գործն այնպես ներկայացնել` իբր նա ընդդիմադիր ուժի միակ ներկայացուցիչն է: Դա այդպես չէ, կան մարդիկ, ովքեր առավել համեստ հայացքներ ունեն»,-ասել է Սոբչակը, փոխանցում է «Ուտրո.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՆՏՎ-ի եթերում հոկտեմբերի 5-ի երեկոյան ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը բուռն արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում: Շատ փորձագետներ հայտարարել են, որ  հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները պետք է ստուգեն ֆիլմի բովանդակությունը, իսկ ընդդիմադիրները հերքել են արտասահմանից գումար ստանալու եւ իշխանության բռնազավթում իրականացնելու մասին տեղեկատվությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը եւ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն: Ֆիլմում վերջինիս անվանում են «գունավոր հեղափոխությունների կոնստրուկտոր»:  Ըստ սյուժեի՝ Ուդալցովը եւ Թարգամաձեն իշխանության բռնազավթման մասին բանակցություններ են վարել ռուսական մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Կալինինգրադում եւ Վլադիվոստոկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ