News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բորիս Բերեզովկսին համաձայնել  է  փակել Լոնդոնի Բարձրագույն դատարանում Ռոման Աբրամովիչի  ծախսերը, որը կազմել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Նախնական շրջանում հաղորդվել էր 40 միլիոն ֆունտ ստերլինգի մասին, սակայն Աբրամովիչը համաձայնել է այն իջեցնել 5 միլիոն ֆունտ ստերլինգով: Ընդ որում Բերեզովսկի պարտավորվել է չբողոքարկել դատարանի օգոստոսյան վճիռը:

Բերեզովսկին նաեւ պարտավոր է փակել եւս մեկ պատասխանատուի` Վասիլի Անիսիմովի   ծախսերը, որը գնահատվել է 3,75 միլիոն ֆունտ ստերլինգ, փոխանցում է BFM.RU-ն:

Ինչպես գրում է The Financial Times թերթը, երկու ռուսների վեճը դարձել է լոնդոնյան դատական վարույթների պատմության ամենաթանկ գործընթացը: Աբրամովիչի իրավապաշտպաններից միայն մեկի` լորդ  Ջոնաթան Սամպշընի աշխատավարձը գերազանցում է 3 միլիոն ֆունտը: Թերթը նշում է, որ  ախսերի փակման համաձայնությունը  վերջակետ է դնում գործընթացի վրա, որը տեւել է մի քանի մաիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Լոնդոնի Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել երկու ռուս օլիգարխների միջեւ ծագած վեճի կապակցությամբ. Աբրամովիչը ոչինչ չի վճարի Բերեզովսկուն:

Դատարանը չի բավարարել Բորիս Բերեզովսկու այցը, ըստ որի օլիգարխը 5,5 միլիարդ դոլար է պահանջել Ռոման Աբրամովիչից` նրան մեղադրելով 2000 թ-ի սկզբից ռուսական մի շարք ընկերությունների ակտիվների վաճառքի մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ «փախստական» Բերեզովսկին «Չելսիի» տիրոջը մեղադրում է այն բանում, որ վերջինս «սպառնալիքների եւ խաբեության» միջոցով ստիպել է իրեն ցածր գներով վաճառել «Սիբնեֆտի» եւ «Ռուսալայի» 50 տոկոս բաժնետոմսերը: Նա վստահեցնում է, որ այս ընկերությունները տնօրինել է Ռոման Աբրամովիչի եւ հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիի  հետ միասին:

Իր հերթին Ռոման Աբրամովիչը վստահեցնում է, որ Բերեզովսկին երբեք չի տնօրինել այս ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: Նա պնդում է, որ Բորիս Բերեզովսկու դերը եղել  է միայն քաղաքական հովանավորությունը` գումարային ողջ ծախսերը բացատրելով որպես «տանիքային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ