News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դերասանուհի Ջուլիանա Մուրը գողության զոհ է դարձել. Նյու Յորքի նրա բնակարանից 127 հազար դոլարի թանկարժեք զարդեր են գողացել, մասնավորապես, հաղորդվում է, որ զարդերի մեջ եղել են ժամացույցներ եւ Cartier  ադամանդե քարերով ապարանջաններ (զարդը գնահատվում է 33 հազար դոլար), գրում է tele.ru-ն:

Գողությունը տեղի է ունեցել 2012 թ-ի հունիս-օգոստոս ամիսներին, այն ժամանակ, երբ Մուրը եւ նրա ամուսինը բացակայել են Նյու Յորքից: Ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը. Հարցաքննվում են աշխատակիցները, ովքեր այս ամառ վերանորոգել են դերասանուհու բնակարանը:

Ներկայում Մուրը նկարահանվում է Կանադայում, այս ընթացքում բնակարանի հսկողությամբ զբաղվում  էր օգնականը, ով էլ գողության մասին հաղորդել է ոստիկաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ