News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում եւ աջ, եւ ձախ քաղաքական շրջանակներում միաձայն քննադատություններ են հնչում կապված երկրի նախագահի տիկնոջ մասին կենսաագրական գրքում ներառված ինտիմ մանրամասների հետ: Այս մասին հաղորդում է ֆրանիական «Le Parisien»-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին նոր գրքում ներկայացվում է նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանի հետ նրա ինտիմ կապի մասին, ով ներկայումս Օ-դե-Սենի գլխավոր խորհրդի նախագահն է՝ Հանուն ժողովրդական շարժման միության կողմից:

«Ես զգալի անհարմարություն եմ զգում: Լրատվամիջոցները մրցավազք են սկսել սենսացիոն նորությունների համար: Նույնիսկ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն անձնական տարածքի իրավունք ունեն»,-ասել է պատգամավոր Քրիստոֆ Բորժելը, ով

մտերիմ է Դոմինիկ Ստրոս-Կանի հետ:
«Հանուն ժողովրդական շարժման» միության պատգմավոր Էրվե Մարիտոնը նշել է, որ դա տեղեկատվություն չէ եւ որեւէ հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: «Ֆրանսիայում մենք բավական պաշտպանված էինք լրատվամիջոցների նման էքսցեսներից եւ ավելի լավ կլիներ, եթե դա շարունակվեր»,-ընդգծել է պատամավորը:

Առաջին տիկնոջ մասին նոր գիրքը վրդովվեցրել է նաեւ որոշ լրագրողների: Նախագահ Օլանդի մասին «Վարդագույնն ու մոխրագույնը» գրքի հեղինակ, լրագրող Միշել Կոտան, ով իր գրքում անդրադարձել է Սեգոլեն Ռուայալի անկեղծ խոստովանություններին, հայտարարել է, որ նոր գրքի հեղինակները շատ հեռուն են գնացել: «Ես հասկանում եմ, որ Տրիերվելերի մասին գրում են, բայց սա արդեն չափից դուրս է: Սրանից հետո ի՞նչ են գրելու, թե ում հետ են քնել նրա ծնողնե՞րը»,-ասել է նա:

Գրքի հեղինակներից մեկը՝ Ալիքս Բույագեն արդարանում է. «Մենք չէինք ցանկանում տեղադրել Վալերի Տրիերվելերի սենտիմենտալ ռեզյումեն, մենք ցանկանում էինք ցույց տալ, որ լրագրողները պետք է որոշակի հեռավորություն պահպանեն քաղաքական գործիչներից»: Թեեւ հեղինակը չէր ցանկանա որեւէ հայց լիներ իրենց դեմ, սակայն ասում է, որ շատ հանգիստ է եւ ցավում է, որ մարդիկ կենտրոնացել են հենց այդ էջերի վրա: «Գրքում կան նաեւ այլ, ավելի հետաքրքիր ասպեկտներ»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը  եւ Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ:

«Պատրիկ Դեւեջյանը դատապարտում է գրքի հեղինակների այդ մեկնաբանությունները եւ նույնպես հայց կներկայացնի»,– չորեքշաբթի երեկոյան հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները:

Նշենք, որ առաջին տիկնոջ կենսգրության մասին իր գրքում «TF1» եւ «LCI»-ի քաղաքական բաժնի նոր պետ Քրիստոֆ Յակուբիշինը եւ «France 2»-ի քաղաքական բաժնի թղթակից Ալիքս Բույագեն պնդում են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը եւ Պատրիկ Դեւեջյանը «ինտիմ հարաբերություններ են ունեցել, որոնք շարունակվել են մի քանի տարի»:

Ավելի վաղ` չորեքշաբթի օրը, Վալերի Տրիերվելերը փստաբանի միջոցով հայտարարել էր «զրպարտության եւ անձնական կյանք ներխուժելու համար դատարան բողոք ներկայացնելու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ