News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Մարսելի Հայ մշակույթի եւ երիտասարդության տան ղեկավար, Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրման արարողությունը:  Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գարո Հովսեփյանը շուրջ 35 տարի հայրենանվեր աշխատանք է ծավալել հայ համայնքում, մեծ է նրա ավանդը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Նրա հիմնադրած Հայ մշակույթի  եւ երիտասարդաց տան գործունեությունը միտված է Ֆրանսիայում հայկական մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը: Նախարարության ոսկե մեդալի հանձնման արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Գարո Հովսեփյանի՝ հայկականությանն ու իր արմատներին նվիրումը, որն արտացոլված է Մշակույթի տան գործունեությունում. «Դուք լուրջ քաղաքական գործունեություն եք ծավալում Մարսելում, եւ դա առիթ է, որ հայը ներկա լինի ֆրանսիական իրականությունում: Դա միայն դրականորեն կարող է անդրադառնալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների վրա»

Գարո Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը նման բարձր մակարդակով  գնահատելու համար:

Տպել
Ամենաշատ