News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնի հավաքածուից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Աբստրակտ գեղանկարչություն» կտավը վաճառվել է լոնդոնյան Sotheby`s  աճուրդի ժամանակ`34,2 միլիոն դոլարով: Այսպիսով նկարը դարձել է հեղինակի կենդանության օրոք ամենաթանկ վաճառված աշխատանքը:

Ինչպես հաղորդում է AP-ն, 2001 թ-ին Քլեփթոնը  այս նկարը, երկու այլ կտավների հետ միասին ձեռք է բերել 3,4 միլիոն դոլարով: Նոր գնորդի ինքնությունն անհայտ է:

Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, 80-ամյա Ռիխտերը հանդիսանում է կենդանի նկարիչների մեջ ամենաթանկը, թեեւ ինքը նկարչության մեջ արժեքը  աբսուրդային է  համարում: Վերջին 5 տարիների ընթացքում նրա մի քանի աշխատանքներ վաճառվել են 10 միլիոն դոլարից ավելի արժեքով:

67-ամյա Էրիկ Քլեփթոնը ունի արվեստի հսկայական հավաքածու: 2011 թ-ին նա վաճառել է կիթառների մեծ հավաքածուն, որից ստացված գումարը փոխանցել է թմրամոլների ու հարբեցողների վերականգնողական կենտրոնին: Թե ինչ նպատակներով կծախսվեն Ռիխտերի նկարից ստացված գումարը, դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ