News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում վերջերս կայացած վարսավիրական արվեստի մրցույթում մի քանի անվանակարգերում լավագույնն է ճանաչվել Էլենդրիկ Գեոգջայանը Ստավրոպոլից:

Ինչպես հայտնում է «Երկրամասը», Գեոգջայանն այդ հողինակավոր մրցույթում ստեղծել է երկրի լավագույն երեկոյան սանրվածքը, Ինչպես նաեւ Ռուսաստանում կանացի  լավագույն սանրվածքը:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», ռուսական մայրաքաղաքում Էլենդրիկից բացի պատվո հարթակ են բարձրացել Սվետլանա Գալդան, որը մի քանի արծաթե մեդալ է նվաճել, Նարեկ Բաբայանը, ով, չնայած ընդամենը 23 տարեկան հասակին, լուրջ հաջողություններ է ունենում եւ բրոնզե ու շատ այլ մեդալներ նվաճում:

Ստավրոպոլի վարսահարդարների թիմն իր հաղթանակը նվիրել է հայրենի քաղաքի 235-ամյակին:

Էլենդրիկ Գեոգջայանն այս օրերին պատրաստվում է վարսավիրական արվեստի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ