News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Cirque du Soleil» շոուի եվրոպական պրեմիերան  հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել լոնդոնյան  О2 դահլիճում: Շոուն հիմնված է Մայքլ Ջեքսոնի ստեղծագործության վրա:

Ներկայացման բեմադրիչ Ջեյմի Քինգը 1992-1994թթ. եղել է Մայքլ Ջեքսոնի  «Dangerous» շրջագայության հիմնական պարողներից: Շոուի երաժշտական տնօրենն աշխատել է երաժիշտի ալբոմների մեծ մասի վրա` ներառյալ նրա վերջին`  Michael աշխատանքը: Պարուսույցներից երկուսը եւս Ջեքսոնի համերգային թիմում են եղել, իսկ թմբկահար Ջոնաթան Մոֆետը 30 տարի նվագել է Ջեքսոնի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«The Immortal»-ի գործողությունները տեղի են ունենում Neverland երգչի ռանչոյում: Լույսերը մարելուց հետո առաջինը հանդիսատեսին դիմավորում է Մայքլը` փոքրիկ տղան «Jackson 5» խմբից:

Ջեքսոնի երգերի ձայնագրությունների հետ միաժամանակ հնչում է նաեւ կենդանի երաժշտություն, եւ երաժիշտները եւս դառնում են սցենարի մաս: Հեղինակները շուոն նվիրել են «փոփ երգի արքայի» հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ