News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ Ճապոնիայի արդարադատության նոր նախարար նշանակված Կեյսյու Տանական, անսպասելիորեն խոստովանել է  հզոր յակուձա մաֆիոզ կլանի հետ նախկին կապի մասին: Մասնավորապես նա եղել է շեֆերից մեկի խնամին, ինչպես նաեւ ներկա է եղել կլանի` Յոկագամայում տեղի ունեցած միջոցառումներից մեկին:

Դա շատ վաղուց է եղել, եւ որպես արդարացում, պաշտոնյան վստահեցնում է, որ այլեւս ոչ մի կապ չունի յակուձայի հետ, գրում է The Japan Times-ը: Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Տանական ներողություն է խնդրել իր անցյալի համար եւ վստահեցրել  է, որ մաֆիայի անդամներին երբեք ոչ մի լավություն չի արել եւ նրանց հետ ծանոթությունը չի օգտագործել սեփական շահերի համար:

Նախարարի խոսքով, նա խնամի է դարձել իր հոր խնդրանքով, ով ծանոթներ է ունեցել յակուձայի շրջանակներում: Ընդ որում, ընդգծել է Տանական, նա հետո է իմացել , որ փեսացուն կապ ունի հանցագործ կլանի հետ:

Մի շարք ընդդիմադիրներ պահանջել են Տանակայի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ