News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բրիտանացի Քոլին Ֆերզը, ով ստեղծել է աշխարհի ամենաերկար մոտոցիկլը, մեկ ամիս առաջ երջանիկ հայր է դարձել: Գյուտարար Ֆերզը որդուն առաջին նվերն է մատուցել` մանկական շարժիչավոր սայլակ:

Նա սովորական մանկական եռանիվ սայլակի վրա 125 խոր. սմ ծավալով շարժիչ է տեղասդրել: Բացի այդ, հրաշք-սայլակը նաեւ արագության կառավարման, արգելակման հնարավորություւններ ունի:

«Ես հաճախ եմ որսում  սովորական սայլակներ օգտագործող հայրերի եւ մայրերի նախանձոտ հայացքները, հատկապես, երբ նրանք փորձում եմ սսյլակը զառիվեր ճանապարհով բարձրացնել»,- ասել է գյուտարարը:

Քոլինը հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում իր հայտնագործությունը գրանցելու համար: Կոմիտեում խոստացել են հայտն ընդունել, եթե տրանսպորտային միջոցը ժամում մինչեւ 50 կմ արագություն ունենա: Գյուտարարը հաղթահարել է ժամում 80 կմ նիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ