News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարի էկոնոմիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոթն ու Լլոյդ Շեփլին՝ շուկայական ինստիտուտների տեսությունը պրակտիկայում ուսումնասիրելու համար:

Ինչպես նշվում է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեի կայքում, մրցութային ժյուրին գնահատել է երկու գիտնականների ձեռքբերումները, որոնք «ուսումնասիրման հսկայական դաշտ են բացել եւ բարելավել շատ շուկաների աշխատանքը», թեեւ գիտնականներն աշխատել են միմյանցից առանձին, հաղորդում է INFOX.ru-ն:

Նշվում է, որ Հարվարդի բիզնես-դպրոցի աշխատակից Էլվին Ռոթը մեծ ուշադրություն է դարձրել տեսական հետազոտություններին, այն դեպքում, երբ Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Լլոյդ Շեփլին նախապատվությունը տվել է պրակտիկայի ուսումնասիրմանը: Մասնավորապես, գիտնականներն օգտագործել են «խաղերի տեսությունը»:

Նշենք, որ էկոնոմիկայի ասպարեզում մրցանակը հիմնադրվել է 1968 թվականին՝ Շվեդիայի բանկի կողմից: Ֆորմալ առումով այս մրցանակը Նոբելյան չի կարող կոչվել, քանի որ Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին իր կտակում տնտեսագետների մասին ոչինչ չի գրել:

Շվեդիայի բանկն ամեն տարի Նոբելյան հիմնադրամին է փոխանցում Նոբելյան մեկ մրցանակի չափ գումար: Այս տարի այն կազմել է 8 մլն շվեդական կրոն (1,2 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ