News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեդար Ալիեւի անվան պալատում նոյեմբերի 9-ին նախատեսված` ռուսական էստրադայի արքա ֆիլիպ Կիրկորովի համերգը հետաձգվել է:

Համերգի կազմակերպիչ ընկերությունը հետաձգումը բացատրել է կազմակերպչական խնդիրներով, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Գործակալությունը նաեւ հայտնում է, որ Կիրկորովի համերգը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 8-ին Baku Crystal Hall-ի բեմում:

Դեռեւս հոկտեմբերի 4-ին Trend Life գործակալութունը հայտնել է, որ  հաշվի առնելով  ռուս երգչի կայանալիք համերգի հանդեպ  հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը` նախատեսվում է Բաքվում երկօրյա` նյեմբորի 8-9-ին  համերգ կազմակերպել: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Հեյդար Ալիեւի պալատում  տեղի կունենա միայն նոեմբորի 9-ի համերգը: Baku Crystal Hall-ի համերգի մասին ընդհանրապես ոչինչ չի հաղորդվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ