News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոկտեմբերի 9-13-ը պաշտոնական այցով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-ին արժանացել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը:

Քանի որ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտորը բացակայում էր քաղաքից, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պատվավոր դոկտորի կոչման վկայագիրը հանձնել է ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր Իգոր Գորլինսկին, ով  նշել է, որ բարձր է գնահատում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ակադեմիական մակարդակով իրականացվող համագործակցությունը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել հայ-ռուսական փոխհարաբերություններին, դարավոր կապերին եւ բարեկամությանն անդրադարձող զեկույցով:

Արարողության ավարտից հետո Արամ Սիմոնյանը եւ Իգոր Գորլինսկին կնքել են համագործակցության շրջանակային պայմանագիր Սանկտ-Պետերբուրգի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ: Պայմանագրում համագործակցության բազմաթիվ կետեր են ներառված, մասնավորապես ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի շարունակականությանը, ինչպես նաեւ քիմիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, մաթեմատիկական մոդելավորման, կիրառական մաթեմատիկայի, լեզվի եւ գրականության, պատմության եւ ժուռնալիստիկայի բնագավառներում համագործակցությունը ամրապնդելուն առնչվող հարցեր: Սույն պայմանագիրը  2010 թ-ին ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ երկու համալսարանների ռեկտորների կնքած պայմանագրի շարունակությունն է:

Տպել
Ամենաշատ