News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դելավեր քաղաքում (Օհայո նահանգ) Միշել Օբամային ուղեկցող շարասյան երկու մոտոցիկլավարներ բախվել են միմյանց: Երկուսն էլ տուժել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Առաջին տիկինը մեկնում էր օդանավակայան: 

Ինչպես հայտնում է  Reuters-ը, Միշել Օբամայի շարասյունը վթարի պատճառով կանգ չի առել: Առաջին տիկինը չի տուժել: Վնասված մոտոցիկլավարները մոտ օրերս դուրս կգրվեն հիվանդանոցից, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի առաջին դեմքերին ուղեկցողների հետ վերջերս շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում: Սեպտեմբերին Ֆլորիդա նահանգում մահացու վրաերթի էր ենթարկվել նախագահի շարասյան համար ճանապարհը փակած ոստիկանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ