News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի միլիոնատիրոջ կինը` Մերի Անվինը նախկին ամուսնու հետ կրկնակի ամուսնությունից 8 օր անց  անհետացել է ծովում: Անվինը նավարկության է դուրս եկել նոր գնված զբոսանավով, սակայն այդպես էլ չի հասել նշանակված վայր:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Մերի Անվինը եւ նրա ամուսինը` Քորելը, 32 հազար ֆունտ ստերլինգով  գնել են բանեցված Seagair զբոսանավ: Կինը որոշոլ է անմիջապես փորձարկել նավը` միայնակ ճանապարհորդութան մեկնելով: Միեւնույն ժամանակ 65-ամյա Անվինը բանի տեղ չի դրել տեղացի ձկնորսների զգուշացումներն այն մասին, որ նա չի կարողանա միայնակ վարել զբոսանավը:

Կինը չի լսել նաեւ նավի նախկին տիրոջ զգուշացումներին: Տիկին Անվինը բոլոր զգուշացումներին պատասխանել է, որ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում` այդպես էլ որակավորում չստանալով, հաղորդում է «Ուտրո.ru»-ն»:

Ճամփորդության Անինը մեկնել է հոկտեմբերի 13-ի երեկոյան: Սակայն նավահանգիստ այդպես էլ չի հասել: 22 ժամ անց ամուսինը նրա անհետացման մասին հայտնել է ոստիկանությանը: Ուղղաթիռները եւ նավերը մանրամասն հետազոտել են ծովի այն հատվածը, որտեղով պետք է անցներ զբոսանավը: Քերոլ Անվինը դեռեւս հույս ունի, որ կինը ողջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ