News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի դերասան Սիլվեսթր Ստալոնեի նախկին կինը` Սաշա Մարդոնը նպատակ ունի դատարանի միջոցով մահացած որդու` Սեյջեյի ունեցվածքի միանձնյա տիրելու իրավունք ստանալ: Բանը նրանում է, որ մահվանից առաջ Սեյջը կտակ չի թողել: Ստալոնեի 36-ամյա ժառանգորդի տնօրինության տակ եղել է 40 հազար դոլար:

«Ես մտադիր եմ իմ իրավունքները պահանջել, նրա ունեցվածքը պետք է ես տնօրինեմ»,-հայտնել է Սաշա Մարդոնը, փոխանցում է  LifeNews-ը:

Հիշեցնենք, որ 2012 թ-ի օգոստոսին հաստատվել է Սեյջ Ստալոնեի  մահվան իրական պատճառը: Բժիշկների հաշվետվության համաձայն, նա մահացել է սրտի հիվանդությունից: Լոս Անջելեսի իրավապահները հերքել են թմրանյութի չարաշահման վարկածը, ինչը տարածվել էր այն բանից հետո, երբ մահացածի մարմնի մոտ մեծ քանակությամբ տարբեր դեղահաբեր են հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ