News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օպերայի նշանավոր երգչուհի Արաքս Մանսուրյանը եւ նրա աշակերտուհին` Լիզա Բելը հոկտեմբերի 17-ին Կոմիտաս կկատարեն Լոս Անջելեսի հայ համայնքի համար: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:

Արաքս Մանսուրյանը` «եվրոպական օպերայի սիրելին» ելույթ է ունեցել ողջ աշխարհում` Ռուսաստանից մինչեւ Սիդնեյի օպերային թատրոն: Նրա աշակերտուհին` Լիզա Բելը ավստրալուհի է: Արաքս Մանսուրյանը ավարտել է Հայաստանի Կոմիտասի անվան Երեւանի  պետական կոնսերվատորին: Նա եղել է հայկական ազգային օպերայի առաջատարներից մեկը մինչեւ 1994 թ-ին Ավստրալիա մեկնումը: Լիզա Բելը հանդիսանում է Ավստրալիայի ժամանակակից լավագույն սոպրանոներից մեկը: Երգչուհիներին կնվագակցի դաշնակահարուհի Արմինե Ղազարյանը:

Օպերային երգչուհիները հանդես կգան Լոս Անջելեսի հայ համայնքի համար, իսկ հետո նաեւ Հայաստան կժամանեն`Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթ ունենալու համար: Երեւանում ելույթի ողջ հասույթը կփոխանցվի երեխաների օգնության բարեգործական կազմակերպությանը: Հայաստանի եւ Լոս Անջելեսի համերգային ծրագրում ընգրկված է Կոմիտաս, Բելինի եւ Ռոսինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ