News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Сelebrity Net Worth պարբերականը կազմել է հազարամյակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Ցանկը գլխավորել է աֆրիկյան թագավոր Մուսա I-ը, ով ապրել է 14-րդ դարում: Առաջին եռյակում են նաեւ Ռոթշիլդների դինաստիան եւ Ջոն Ռոքֆելլերը: Ընդհանուր առմամբ, ցանկում 25 անուն է, որոնց շարքում է նաեւ Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ II-ը:

Վարկանիշի հեղինակների հաշվարկներով, ցանկում ընդգրկված մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 4,32 տրիլիոն դոլար: Ցանկում ընդգրկվածներից միայն երեքն են կենդանի՝ Բիլ Գեյթսը, Կարլոս Սլիմն ու Ուորեն Բաֆեթը, գրում է The Daily Mail-ը:

Մուսա I-ը միջին դարերում թագավորել է Մալին եւ իշխանության է եղել ավելի քան 20 տարի: Այդ շրջանում Մալիի եւ նրա թագավորի հարստացմանը նպաստել է աղի եւ ոսկու առեւտուրը: Նրա անձնական կարողությունը 1331 թվականին կազմել է 400 մլրդ դոլար՝ ներկա չափանիշներով:

Ռոթշիլդների դինաստիայի կարողությունը երկրորդ տեղում է, որը հասնում է350 մլրդ դոլարի: Դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը երրորդ տեղում է, ով իր մահվան պահին՝ 1937 թվականին իր հաշիվներին ուներ 340 մլրդ դոլար՝ այսօրվա փոխարժեքով:

Վարկանիշի 4-րդ տեղում շոտլանդական արմատներով ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Քարնեգին է, ում ունեցվածքը գնահատվել է 310 մլրդ դոլար: Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ II-ը զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 300 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդում է NEWSru.com-ը:

Վարկանիշի 6-րդ հորիզոնականում է հայտնվել Օսման Ալի Խան, Ասաֆ Ջահ VII-ը՝ Հայդարաբադի վերջին կառավարիչը: Նա Հայդարաբադում իշխել է 1911-1958 թվականներին: 1948-ին Հայդարաբադը ներառվել է Հնդկաստանի կազմում: Ասաֆ Ջահ VII-ի կարողությունը 1940-ականների սկզբին կազմել է 2 մլրդ դոլար, որը ներկա չափանիշներով գնահատվում է 236 մլրդ դոլար:

7-րդ տեղում է նորմանդիայի հերցոգ եւ Անգլիայի թագավոր Վիլհելմ I Զավթիչը, ով 1066 թվականից լինելով իշխանության ղեկին, կազմակերպել է Նորմանդիայի գրավումը: Մահից հետո՝ 1087 թվականին, նրա որդիներին է անցել 229,5 մլրդ դոլարի համարժեք ժառանգությունը:

Վարկանիշի հեղինակները ցանկի 8-րդ հորիզոնականը տվել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, ում անձնական կապիտալը կազմել է 200 մլրդ դոլար: Ամերիկյան մեքենաշինական Ford Motor Company ընկերության հիմնադիր Հենրի ֆորդի կարողությունը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ տեղը: Նրա կարողությունը 1947 թվականին կազմել է 199 մլրդ դոլար եւ վերջապես տասնյակը եզրափակում է Քորնելիուս Վանդերբիլդը: 19-րդ դարի կեսերին խոշորագույն նավասեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 185 մլրդ դոլար:

Ստորեւ ներկայացնում ենք հազարամյակի ամենահարուստ 25 մարդկանց անուններն ըստ հերթականության:

1. Մուսա I (400 մլրդ դոլար)

2. Ռոթշիլդների դինաստիա (350 մլրդ դոլար)

3. Ջոն Ռոքվելլեր (340 մլրդ դոլար)

4. Էնդրյու Քարնեգի (310 մլրդ)

5. Նիկոլայ II (300 մլրդ)

6. Օսման Ալի Խան, Ասաֆ Ջահ VII (236 մլրդ)

7. Վիլհելմ I Զավթիչ (229,5 մլրդ)

8. Մուամար Քադաֆի (200 մլրդ)

9. Հենրի Ֆորդ (199 մլրդ)

10. Քորնելիուս Վանդերբիլդ (185 մլրդ)

11. Ալան Ռուֆուս (178,7 մլրդ)

12. Բիլ Գեյթս (136 մլրդ)

13. Ուիլյամ դե Վարեն (146,1 մլրդ)

14. Ջոն Ջեյքոբ Ասթոր (121 մլրդ)

15. Ռիչարդ Ֆիցալան (118,6 մլրդ)

16. Ջոն Գոնթ (110 մլրդ)

16. Ստեֆան Ժիրարդ (105 մլրդ)

17. Ալեքսանդր Սթյուրաթ (90 մլրդ)

18. Հենրի Լանքասթեր (85,1 մլրդ)

19. Ֆրեդերիկ Վեյերհաուզեր (80 մլրդ)

20. Ջեյ Գուլդ (71 մլրդ)

21. Կարլոս Սլիմ (68 մլրդ)

22. Սթիվեն վան Ռենսելլեր (68 մլրդ)

23. Մարշալ իլդ (66 մլրդ)

24. Սեմ Ուոլթոն (65 մլրդ)

25. Ուորեն Բաֆեթ (64 մլրդ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ