News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը եւ նրա ենթադրաբար նոր ընկերուհին 330 հազար եվրո են պահանջում VSD եւ Closer ամսագրերից, որոնք սեպտեմբերի սկզբին հրապարակել են իրենց համատեղ լուսանկարները:

Հունիսին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ սեքսուալ սկանդալներով հայտնի Ստրոս Կանը բաժանվել է կնոջից՝ լրագրողուհի Անն Սինքլերից: Որոշ ժամանակ անց լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՀ-ի նախկին ղեկավարի լուսանկարները, որտեղ նա գրկել է ծագումով մարոկկացի ֆրասուհի Մարիամ Լաուֆիրին, ում լրագրողներն անվանել են Ստրոս Կանի նոր ընտրյալ: Ի պատասխան, Ստրոս Կանը եւ Լաուֆերը դիմել են դատարան, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Փարիզում տեղի են ունեցել այդ գործող լսումները, իսկ դատավճիռը ակնկալվում է հոկտեմբերի 30-ին: ԱՄՀ նախկին ղեկավարը պահանջում է 80 հազար եվրո գանձել VSD ամսագրից, եւ 50 հազար եվրո՝ Closer ամսագրից՝ անձնական կյանք ներխուժելու եւ իր նկարն օգտագործելու իրավունքը խախտելու համար:

Լաուֆիրն, իր հերթին, պահանջում է տուգանել երկու ամսագրերին 100 հազարական եվրոյով: Նրա փաստաբան Լորան Ժուրդանը լսումների ժամանակ նշել է, որ նախկինում հասարակությունը չէր ճանաչում իր պաշտպանյալին եւ չէր հետաքրքրվում նրա կյանքով, իսկ հիմա նրա հետեւից իսկական հետապնդում է սկսվել:

VSD պարբերականի դատապաշտպանը հայտարարել է, որ թերթը պարտավոր էր ցույց տալ Ստրոս Կանի հայտարարությունների ու գործողությունների միջեւ առկա հակասությունները, ով մեկ տարի առաջ հեռուստահարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է կանանց հանդեպ իր «թեթեւ վարքից»:

Նշենք, որ Մարիամ Լաուֆերը գլխավորում է սոցիալական ցանցերում France Televisions հեռուստաալիքների խմբի մարքեթինգի բաժինը:

Հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում Ստրոս Կանը խոստովանել էր, որ չէր սպասում նման քաղաքական հետեւանքներ իր արտամուսնական կապերի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ