News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խոսե Անդրե Մոնտանո Բայնան ընդամենը 7 տարեկան է, սակայն երաժշտական անհավատալի տաղանդ ունի, որը նրան հնարավորություն է ընձեռել նվագելու Բոլիվիայի լավագույն բեմերում:

Ինչպես հայտնում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, Խոսե Բայնան Բոլիվիայում ծագող աստղ է: Ջազի հեռանկարային երաժիշտը, սակայն,  կույր է: 

4 տարեկանից սկսել է հարվածային գործիքներ նվագել  եւ շուտով անցել դաշնամուրի: 5 տարեկանում տղան արդեն ձեւավորել էր ջազային եռյակը:

Բացի նրանից, որ տղան վախեցնող դյուրությամբ կարողանում է նվագել ջազային  ցանկացած երաժշտություն, նա նաեւ երաժշտական լավ ճաշակ ունի եւ միայն ջազով չի սահմանափակվում: «Բլյուզ, տանգո, բոլերո, ամեն ինչ սիրում եմ», - ասել է Մոնտանո Բայնան

Նա արդեն ելույթ է ունեցել Բոլիվիայի լավագույն բեմերից մի քանիսում: Հանդես է եկել նաեւ այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպես օրինակ բոլիվիացի  ռոքեր Գլեն Վարգասն է: Մոնտանո Բայնան մնացած բոլոր հարցերում յոթնամյա մյուս երեխաների նման է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ