News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն 40 օր է, ինչ ԿԺԴՀ «Մեծն ժառանգորդ» Կիմ Չեն Ինի տիկինը հանրությանը չի երեւում: Արեւմտյան մամուլն սկսել է գուշակություններ անել, թե ինչու նախկին երգչուհի Լի Սուլ Չժուն, ով  երկու ամիս առաջ էր ստանձնել առաջին տիկնոջ դերը, այլեւս չի երեւում պաշտոնական միջոցառումներին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, անհետացման երկու վարկած կա. ըստ առաջինի` տիկինը, որը հանրությանը երեւացել է ֆրանսիական հայտնի բրենդային պայուսակով,  ստիպված է  գտնվել կարանտինում: Համաձայն մյուս վարկածի` տիկինը հղի է:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինի պաշտոնական ամուսնության մասին հայտարարվել էր հուլիսի 2-ին, թեեւ նա իր ընտրյալի հետ ավելի շուտ էր ներկայանում հանրությանը, տեղեկացնում է   NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ