News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել բարձրակրունկ կոշիկների պատճառով:

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվելով` նա այցելել է Մահաթմա Գանդիի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ է դրել նրա գերեզմանին: Նախագահական պալատի ճանապարհին  Գիլարդի կոշկի կրունկը  խրվել է հողի մեջ, եւ նա ընկել է խոտերին: Ուղեկցողները վարչապետին օգնել են բարձրանալ: Գիլարդը բացատրել է, որ չի կարողանում հրաժարվել բարձրակրունկներից: Բարեբախտաբար, վնասվածքներ չեն եղել, հայտնում է ՆՏՎ-ն:

Դա բարձրակրունկ կոշիկների պատճառով Ավստրալիայի վարչապետի հետ կատարված առաջին ծիծաղելի դեպքը չէ:

Տարեսկզբին Կանբերայում  ցուցարարների հետ վեճի ժամանակ Գիլարդի կոշիկի կրունկը կոտրվել էր:  Այնինչ բարձրակրունկներից հրաժարվելու բոլոր առաջարկները նա մերժել է, մտավախություն ունենալով, որ ավստրալական նորաձեւության քննադատները կքննադատեն «կիսաշրջազգեստի հետ ցածր կոշիկներ կրելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ