News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին եւ հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գկխավոր վարչությունից,  հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Բ. Սահակյանը կարեւորել է նման կառույցի առկայությունը հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության եւ կրթության զարգացմանը մեր երկրում:

Բակո Սահակյանը կարեւորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ