News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանում Իտալիայի դեսպանատան առջեւ այսօր` հոկտեմբերի 22-ին «բողոքի ակցիա» է կայացել ընդդեմ Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի ֆուտբոլային ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի:

«Ցուցարարները» պահանջել են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը, «Սոխառած անել Չիպոլինոյին», «Բուֆոն, ձեռքերդ հեռու մեր խփած գնդակներից», «Մոնիկա Բելուչին սիրուն չի» եւ նմանատիպ պաստառներով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, նշել, որ Իտալիայի հավաքականը անբարոյական հաղթանակ է տարել Հայաստանի ընտրանու նկատմամբ:

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Իտալիայի հավաքականը տարել է անբարոյական հաղթանակ, ինչը նրանք չեն ներելու ու չեն պատրաստվում հանդուրժել: «Դուք մոռանում եք, թե ով է առաջինը աշխարհում քրիստոնեություն ընդունել եւ ով է առաջինը ֆուտբոլ խաղացել: Ո՞ւր էին իտալացիները, երբ հայերը Արենիի քարանձավներում ֆուտբոլ էին խաղում, դրա ապացույցն էլ այն 5500 ամյա «բուցին» է, որ գտնվել է քարանձավներից մեկի ֆուտբոլի դաշտի տարածքում:

Պահանջում ենք անհապաղ ներողություն խնդրել եւ խոստանալ սրանից հետո միշտ պարտվել հզոր Հայաստանին: Հակառակ դեպքում Հայաստանը կխզի դիվանագիտական հարաբերությունները Իտալիայի հետ, իսկ որպես ապացույց մեր վճռականության, մենք կվառենք Իտալիայի դրոշը»,- հայտնում են ակցիայի կազմակերպիչ «Բարոյական հաղթանակների ազգային ծառայությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ