News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանայք շարունակում են ենթարկվել  ֆիզիկական, հոգեբանական, սեռական եւ տնտեսական բռնության: 2012թ-ի 9 ամիսների ընթացքում Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբանական բաժինը մոտ 700 զանգ է ստացել:Այս մասին «Կանանց  նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում» համաժողովին ասաց կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանը:

«700 զանգահարողներից մոտ 300-ն այցելել են կենտրոն, որոնցից 129-ը  հետագայում հայցադիմում են ներկայացրել,  35-40-ը ամուսնալուծության հայց են ներկայացրել: Իսկ մնացածը ալիմենտ, գույքի բաժանում, եւ երեխայի բնակության վայրը հաստատելու վերաբերյալ են եղել»,- ավելացրեց Աստղիկ Կարապետյանը:

Նրա խոսքով` նման իրավիճակում հայտնված կանայք, ստանալով հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություն, ծանոթանում են իրենց  իրավունքներին, ինչը կանխարգելում է հետագա բռնությունները: Լինում է նաեւ դեպքեր, որ մինչեւ ամուսնալուծությունը ամուսինները փոխվում, զղջում են իրենց արարքների համար եւ շարունակում են միասին ապրել: «Հաճախ կանայք, երբ  մեզ դիմում են ոստիկանությունում արդեն դիմում բողոք գրած են լինում: Իսկ, եթե չե ցանկանում այդ ամենի մասին բարձրաձայնել մենք երաշխավորում ենք տեղեկատվության գաղտնիությունը»,- ավելացրեց Աստղիկ Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ