News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում դեռահասի ինքնասպանության նոր դեպքը ցնցել է հանրությանը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Կրասնոյարսկի շրջանում: Մինուսինսկում  տեխնիկումի 16-ամյա ուսանողը ինքնասպանություն է գործել` դուրս նետվելով լուսամուտից: Դեպքից առաջ աղջիկը խմել է եւ անդրշիրիմյան ծես է կատարել: Երբ ոստիկանները կոտրել են ներսից փակված դուռը եւ սենյակ են մտել, հատակին  գարեջրի եւ գինու դատարկ շշեր են հայտնաբերել, ինչպես նաեւ  ոգեհարցության սեանսի համար նախատեսված իրեր` սատանային կանչելու գործողությունները նկարագրող տետրեր,  շրջանի մեջ ներառված հնգանկյուն աստղի նկար, որի կենտրոնում դանակ է դրված եղել»,-ասվում է հետաքննության  շրջանային վարչության  հայտարարության մեջ:

Նաեւ հայտնաբերվել է օրագիր, որում աղջիկը գրություն է թողել: Թե ինչ է գրել ուսանողուհին, եւ ինչի մասին էր մտածում վերջին պահին, չի հաղորդվում: Նաեւ անհայտ է, թե ինչ վիճակում է հիմա տուժածը. Հիվանդանոց նրան տեղափոխել են ծանր վիճակում:  Հետաքննիչները բացահայտում են  դեպքի մանրամասները, հաղորդում է NEWSru.com-ը:

Վերջին օրերին գրանցվել է մանկական ինքասպանությունների մի քանի դեպք, նշում է «Ինտերֆաքսը»: Հոկտեմբերի 10-ին  Տյումենի Նիժնետավդինյան շրջանում  կախված է հայտնաբերվել  16-ամյա դպրոցական: Հոկտեմբերի 15-ին Տյումենի Վահասյան շրջանում  ինքնասպանություն է գործել 15-ամյա  աշակերտուհին: նա դուրս է եկել դպրոցից,, իսկ հետո ավելի ուշ նրան կախված են հայտնաբերել:  Հոկտեմբերի 17-ին Բրյանսկի շրջանում  իր տան մոտ  կախվել է 16-ամյա աշակերտուհին: Հոկտեմբերի 19-ին Նովոսիբիրսկում ինքնասպան է եղել  12-ամյա աղջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ