ԵրեքշաբթիՀուլիս 29
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

«Հրապարակ». Ոսկու շուկայի փոխտնօրենը գողացել է 7 կգ ոսկին եւ փախել

06:45, 30.10.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Պատահարներ

«Հրապարակը» գրում է, թե ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»:

Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է: Մասնավորապես ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում Արմեն Բաղդասարյանը, ով նաեւ «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու գնացել բանկ, ստացել ոսկին եւ դիմել փախուստի:

«Մինչեւ իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչեւ էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»: Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի: «Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,-ասաց Աբրահամյանը:

«Ոսկու աշխարհի» տնօրենի պատմելով, Բաղդասարյանը, ով 15 տարուց ավելի աշխատում էր իրենց շուկայում եւ վստահություն վայելում, գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր եւ 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել: Ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով: «2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարեւորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, արդեն երկրորդական է»,-ասաց Վաղարշ Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, եւ արդեն խնդիր չկա: Իրավապահները կգտնեն գողին, թե չէ, տնօրենը դա արդեն երկրորդական է համարում: «Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը մենք պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասաց տնօրենը՝ ավելացնելով. «Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարեւորը մեր պատիվն է»: Իսկ այդ 400 հազար դոլարի վճարումը կարո՞ղ է ազդել Ձեր հետագա աշխատանքի վրա՝ հետաքրքրվեցինք մենք: «400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»,-եղավ պատասխանը:

Այդքան շատ բնակարա՞ն ունեք՝ հարցրինք: «Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում»: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ եւ ցուցադրական նետեց սեղանին՝ թերեւս փորձելով մեզ եւս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Հրդեհ նախկին Շրջկոոպ-ի տարածքում

Այրվել են 12 հա խոտածածկ տարածք, մազութի հորանի շրջակայքում թափված մազութ (20 քմ), չշահագործվող վերամբարձ կռունկի կռունկավարի խցիկը՝ ամբողջությամբ...

Հայտնի է Գյումրիում ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվողի ինքնությունը

Նա՝ ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանն է...

Վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ...

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են միկրոավտոբուսը...

Վարդան Պետրոսյանի վրայից վթարի օրը ալկոհոլի հոտ չի եկել. վկա

«Մենք ԲՄՎ մեքենայի սիդելնիկը լոմով ջարդել, հանել ենք, որպեսզի Վարդան Պետրոսյանին դուրս հանենք մեքենայից...»

«Հրապարակ». Նոր Նորքում ծեծելով սպանել են ազատամարտիկին

Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են...