News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

54-ամյա Ա. Ա-ն 2 տարի շարունակ  պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը անգամ այն դեքում, երբ կինը հղի է եղել: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների  վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

54-ամյա Ա. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ պարբերաբար ծեծի է  ենթարկելու եւ բռնի գործողություններ կատարելու միջոցով խոշտանգել է իրենից ամուսնական կախվածության մեջ գտնվող, ակնհայտ հղի կնոջը` Ն. Ա-ին, նրան բազմիցս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ, մարմնական եւ հոգեկան տառապանքներ: Բացի դա  գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ  մեկ անգամ էլ վիճաբանության մեջ է մտել իր հորաքույր Ա. Ս-ի եւ նրա ամուսին Վ. Չ-ի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս ու նրանց առողջությանը պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Քրեական գործ է հարուցվել մի 118 հոդվածի , 119 հոդվածի  2 –դ մասի  3 կետի , 119  հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:  Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 1-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ