News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանական կողմից վերջին ամիսներին հայկական ինտերնետային կայքերի վրա հարձակումներից հետո մեր պաշտպանությունը վերջին մի քանի ամիսներին բավականաչափ բարձրացել է»,- NEWS.am-Ինովացիա-ի հետ զրույցում ասաց «Վեբ» ընկերության տնօրեն Ա. Տոնեյանը:

Ըստ նրա` ցանկացած դժվարություն հաղթահարելի է, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի հաղթահարելու իր գինը` ինչքան մարդ են ներգրավվում, ինչ կարողության մասնագետների են հավաքում եւ այլն:

«Մեր առջեւ այդպիսի խնդիր չկար` գրոհել ադրբեջանական կամ թուրքական կայքերի վրա եւ ջարդել դրանք: Մեզ մոտ գուցե ոչ համապատասխան է դրված խնդիրը, մեր գործը հիմնականում լինում է միայն պատասխան քայլը, սակայն, եթե մեր մոտ նման խնդիր լինի դրված, մենք էլ կարող ենք գրոհել»,- ասում է Ա. Տոնեյանը:

Նրա կարծիքով` դրանք հիմնականում ֆինանսական խնդիրներ են. «Ոչ միայն կայքերը, նաեւ պետական կառավարման համակարգերի ներքին ցանցերը պրոֆեսիոնալ պաշտպանելու համար պետք է ունենալ շատ լավ պատրաստված ադմինիստրատորներ, որոնք բարձր աշխատավարձ են ուզում, եւ նրանց չնչին աշխատավարձով չեք հրապուրի»:

Այդուամենայիվ, ֆինանսական խնդիրներից բացի, կա մարդկանց ոչ պատրաստ լինելու խնդիրը, Ա. Տոնեյանի կարծիքով, ամենաթույլ տեղը մեր օգտագործողների ոչ պատրաստ լինելն է. «Մեր ընկերության մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում եզրակացությունը մինչ այժմ նույնն է եղել, գրեթե բոլոր հասցված գրոհների պատճառը եղել է այն, որ օգտագործողները ճիշտ չեն վարվել կամ չեն իմացել այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն՝ իրենց կայքերը պաշտպանելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ