News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պերուում զինվորական շքերթի ընթացքում այրվել են 2 զինծառայողների համազգեստները։ Շքերթը անցկացվում էր երկրի բնակավայրերից մեկում՝ քաղաքի օրվա շրջանակներում։

Շքերթի ընթացքում զինվորներից երկուսի համազգեստը սկսվել է այրվել։ Նրանց օգնության է հասել շքերթը դիտող հանդիսատեսը, որոնք օգնել են հանել համազգեստն ու մարել կրակը։ Ծանր այրվածքներ ստացած զինծառայողներին հասցրել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակնը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար, գրում է Vesтi.ru:

Ստեղծվել է հատուկ հանձնաժողով դեպքի հետաքննելու համար։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը տեղի է ունեցել հրավառ նյութերի բռնկման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ