News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Իտալիայի մայրաքաղաքի Auditorium համերգային գլխավոր համալիրում նոյեմբերի 9-ի երեկոյան բացվել է Հռոմի միջազգային 7-րդ կինոփառատոնը։

Կարմիր գորգի վրայով անցել է նաեւ ռուս ռեժիսոր Բախտիյար Խուդոյնազարովը, որի «Ծովին սպասելիս» ֆիլմը բացում է փառատոնը։ Ֆիլմի հեղինակի հետ հանդիսասրահ են մտել դերասան Եգոր Բերոեւը եւ թոփ մոդել Անաստասիա Միկուլչինան, որոնք ֆիլմի գլխավոր դերակատարներն են։

Հռոմեական կինոդիտման գլխավոր մրցանակի՝ «Ոսկե Մարկուս Ավրելիուսի» համար կպայքարեն 15 ֆիլմեր, որոնցից մեկը մինչ օրս հայտնի չէ։ Չի բացառվում, որ դա լինի Կվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո» ֆիլմը։

Լավագույն ֆիլմն ընտրում է մասնագիտական ժյուրին, որի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Ջեֆ Նիկոլսն է։

Ժյուրիի կազմում են նաեւ ռուս ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը, իտալացի դերասանուհի Վալենտինա Չերվին եւ իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին։

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ կինոփառատոնի նոր ղեկավար Մարկո Մյուլլերից հետո հռոմեական կինոֆորումի շրջանակն զգալի ընդլայնվել է։

Հռոմի միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 17-ը, այդ ընթացքում «Հավերժական քաղաք կայցելեն Սիլվեսթր Ստալոնեն, Էդրիանա Բրոուդին եւ Ջուդ Լոուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ