News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգայի ժողովի նախկին խոսնակ Օլեգ Եսայանի նշանակումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում ցույց է տալիս, որ Երեւանը դեռեւս «երազում է այդ ադրբեջանական հողերը Հայաստանի մաս դարձնել»։ Այս մասին 1news.az-ին ասել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։

Ինչպես նկատել է ադրբեջանցի քաղաքագետը, ղարաբաղցիները բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում։ «Ե՛վ նախագահներն են ղարաբաղցի եղել, ե՛ւ մի շարք նախարարներ, իսկ հիմա էլ Մոսկվայի դեսպանն է ղարաբաղցի»,- նշել է նա։

«Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Նրանք կարծում են, որ ազատել են հին հայկական հողերը։ Ուրախանում են, որ ադրբեջանցիներին վռնդել են այդ տարածքներից»,- ավելացրել է Ալիզադեն։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։

Օլեգ Եսայանը Մինսկում ՀՀ դեսպան է եղել 2006 թվականից, իսկ ավելի վաղ զբաղեցրել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ