News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուջե 2013թ նախագծի ընդդիմության գնահատականը սպասելի էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` բնական է, որ  ընդդիմությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, որովհետեւ բոլոր երկրներում ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունը` աշխատի եւ պաշտպանի իր ներկայացրած բյուջեն: Էդուարդ Շարմազանովի կարծիքով` եթե ընդդիմությունը սկսի գովաբանել բյուջեն եւ խոսի բյուջեի առավելությունների մասին, նա կդարարի ընդդիմություն լինելուց, այդ իմաստով ընդդիմադիր ուժերի գնահատականը սպասելի էր, այլ հարց էր, որ կար օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ, ոչ իրական քննադատություն:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության գնահատականն էր շատ հետաքրքիր, որովհետեւ տխուր գույներով ներկայացրին մեր բյուջեն, այն դեպքում, երբ այս բյուջեի ծախսային մասի ավելացումը շատ ավելի շատ է, քան 2010թ, 2011թ, 2012թ բյուջեում, սակայն այն ժամանակ իրենք կողմ էին քննարկում, սակայն այժմ դա անբավարար է: Այդ իմաստով մենք տեսնում ենք` բյուջեն նախընտրական բյուջե չէ, իրատեսական եւ գործողությունների բյուջե է, այնուամենայնիվ,  որոշ քննադատներ կարող են այս բյուջեն որպես քաղաքական փաստաթուղթ դարձնել քաղաքական շահարկման առարկա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Պատգամավորի խոսքով`  ամեն դեպքում, քաղաքական մեծամասնությունը բյուջեի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ տվել է, եւ նա չի հիշում մեկ այլ բյուջեի քննարկում, երվ քաղաքական մեծամասնությունը այսքան միասնական լիներ:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ քննարկումները միշտ կարեւոր են եւ քաղաքականության մեջ առանց քննարկումների որոշումների կայացումը վտանգավոր է: «Քանի որ քաղաքական մեծամասնությունը բացառապես ժողովրդավարական արժեքների կրող է, ուստի շատ ուշադիր ենք քաղաքական օպոնենտների քննադատություններին եւ առաջարկներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 4 խմբակցություններ` «Ժառանգություն», Հ. Յ. Դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները եւ «Բարգավաճ Հայաստան»,  այսօր հայտարարել են, որ դեմ են քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Բյուջեի նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարեցին ԱԺ «Օրինաց երկիր» եւ Հանրապետական խմբակցությունները: Կառավարությունը 24 ժամյա ռեժիմով կքննարկի, թե պատգամավորների ինչ առաջարկներ է ընդունում եւ որոնք չի ընդունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս իր խոսքում էլ ասել է, որ կան առաջարկներ, որ ինքը պատրաստ է քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ