News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ Բուրաք Բուլդուքի ստեղծած համահայկական www.haysocial.com սոցկայքը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

Թուրքական Vatan-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հաշված օրերի ընթացքում միայն հայերի համար նախատեսված սոցկայքին են միացել մոտ 1000 օգտատերեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից։

Թուրքական մամուլում Haysocial-ը համեմատում են չինական Renren-ի եւ  ռուսական «Վկոնտակտե»-ի հետ։

Նշենք, որ NEWS.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ սոցկայքն իր մեջ ներառել է Facebook, Twitter, Google+ եւ Lınkedin կայքերի կարեւոր ֆունկցիաները եւ իրենից յուրահատուկ սոցկայք է ներկայացնում, որտեղ կարող են գրանցվել միայն հայերը։

Կայքի հեղինակ ստամբուլահայ Բուրաք Բուլդուքը նշել էր թե www.haysocial.com կայքը ստեղծվել է աշխարհի հայերի միջեւ եղած պատնեշները կոտրելու եւ միմյանց հետ հեշտությամբ հաղորդակցություն ապահովելու համար։ «Կայքում գրանցվելու համար պարտադիր պայման է հայ լինելը, որի ստուգման համար ունենք մի շարք մեխանիզմներ։ Կայքում գրանցվելն ու տարբեր ֆունկցիաներ օգտագործելն անվճար է։

Կայքի ստեղծման, ծրագրավորման, օգտատերերի անվտանգության ապահովման համար 8 ամիս աշխատել ենք։ Այս պահին կայքին է միացված Ստամբուլի փողոցներում գտնվող 30 տեսախցիկ։ Սկսել եմ աշխատանքներ իրականացնել, որպեսզի Հայաստանի տարբեր քաղաքներում գտնվող տեսախցիկներն էլ միացնեմ կայքին»,-նշել էր Բուրաք Բուլդուքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ