News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է մի տեսանյութ, որտեղ պատկերված են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները: Նշանակվել է ծառայողական քննություն:

Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է մի տեսանյութ, ըստ որի` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, ձայնային եւ լուսային ազդանշանները անջատած, հոծ գիծ է հատում: Այդ ամենը նկարահանել է ՃՈ մեքենայի առջեւով ընթացած ավտոմեքենան: Տեսնելով, որ ՃՈ մեքենան առաջ է անցնում իրենց մեքենայից, նրանք ոստիկաններին ասում են, թե «ո՞ւր ես վստրեչնիով աբգոն անում»: ՃՈ աշխատակիցներն էլ պատասխանում են, թե «Լավ եմ անում, արա այ տղա..»: Այնուհետեւ, նկատելով տեսախցիկը` նրանք հայհոյում են:

Տպել
Ամենաշատ