News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. 9 ամսում ճանապարհային ոստիկանությունը 3,7 մլրդ դրամ տուգանք է գանձել: Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Նշվել է, որ տուգանքների տարեկան պլանը 3,8 մլրդ դրամ է, հետեւաբար՝ ոչ մի կասկած չկա, որ այն կգերակատարվի:

Հատկանշական է, որ երթեւեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ սարքերով (արագաչափեր, տեսախցիկներ) արձանագրվող տուգանքների մուտքերը կազմել են 2 մլրդ դրամ, որը համարյա կրկնակի գերազանցել է տարեսկզբին սահմանված պլանային ցուցանիշը:

Ընթացիկ տարվա 9 ամսում նշանակված տուգանքների միջին  չափերը կազմել են.

- արագաչափերով արձանագրված խախտումների  գծով `  14.2 հազ. դրամ՝ տարեսկզբին կանխատեսված 13 հազ. դրամի համեմատ,

- խաչմերուկներում տեսախցիկներով արձանագրված խախտումների գծով` 6.1 հազ. դրամ՝ պլանային` 5 հազ. դրամի համեմատ:

Ոստիկանության հաղորդման համաձայն՝ ավտոմատ սարքերի ներդրման հետեւանքով նվազել են ճանապարհապարեկային ծառայության կողմից գանձվող տուգանքները; 9 ամսվա կտրվածքով այդ տուգանքների չափը կազմել է 1,6 մլրդ դրամ՝ մոտ մեկ երրորդով զիջելով նախորդ տարվա ցուցանիշին:

Տպել
Ամենաշատ