News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ Խորհրդի անդամ Արման Սահակյանը, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հրավերով դեկտեմբերի 3-ից 5-ը Հանովեր քաղաքում կմասնակցի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության 25-րդ համագումարին:

ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագումարում հանդես կգա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը կհանդիպի Գերմանիայի ՔԴՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոլֆի եւ ՔԴՄ գործադիր քարտուղար, պատգամավոր Մանֆրեդ Գրյունդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵԺԿ շրջանակում եւ ՔԴՄ-ՀՀԿ հետագա փոխգործակցության, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ