News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 3-ին, կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նիստին քննարկվել են ԱՄՆ-ից երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: «ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ` հինգշաբթի Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան»,- հայտնեցին նախարարությունից:

Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտ արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նույն օրը կլինի հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում: Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշտգրտված տեղեկությունների  հիման վրա:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ