News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2012 թ. նախորդ տարվա համար պակասել են 40%-ով, ինչի վրա իր ազդեցությունն են թողել քաղաքական գործընթացները; Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ 2012 թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, բացի այդ՝ մոտենում են նախագահական ընտրությունները; Այդ պատճառով, Թ. Մանասերյանի խոսքով, սպասելի էր եւ կանխատեսելի, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի:

Ըստ Թ. Մանասերյանի՝ տարին բարդ է Հայաստանի տնտեսության համար, սակայն 2011 թ. միտումներն ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը, ինչն արտացոլվեց նաեւ մակրոտնտեսական ցուցանիշներում:

Տնտեսագետն ասաց Հայաստանը պետք է լիարժեք օգտագործի իր ներքին ռեսուրսները՝ գլոբալ զարգացումներից ետ չմնալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ