News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Daimler ավոտկոնցեռնը Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ին է հանձնել Mercedes M  դասի հիման վրա հավաքված նոր ծառայողական ավտոմեքենա։

«Պապամոբիլը» օրիգինալից շատ է տարբերվում՝ բարելավված է անվտանգության համակարգը, ընդարձակ եւ տեսադաշտը ավելի լավ տեսնելու համար բազմաթիվ պատուհաններով է պատված խցիկը, մուտքն ավելի հարմարավետ է եւ լուսային համակարգը ավելի զարգացած է, ինչպես նաեւ մեքենայի մեջ կա գահ՝ Պապի դրոշով։ Որոշ տվյալներով մեքենայի ե՛ւ թափքը, ե՛ւ պատուհաններն անխոցելի են, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Այս բացառիկ մեքենան հավաքել են ձեռքով՝ մոտ 9 ամիս, գնի հարցը չի բացահայտվում։ Սովորական չձեւափոխված  Mercedes M  դասն արժե 75 029,50 եվրո։ Պետք է նշել, որ այս արտադրանքի մեքենաները պատրիարքներին մատակարարում են 1930 թվականից։ Այս ժամանակահատվածում Վատիկանը Մերսեդես ֆիրմայի մի քանի 10-նյակ տրանսպորտային միջոց է օգտագործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ