News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարծաշրջանային ներկայացուցչի տեղակալ Անտոնիո Ալոնզիին։

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարը շնորհավորել է Անտոնիո Ալոնզիին` նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ: Խոսելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի մասին, նախարարն առանձնապես կարեւորել է վերջին երկու տարիների համագործակցությունը, հույս հայտնելով, որ առաջիկայում այն ավելի արդյունավետ կդառնա:

Անդրադառնալով իրականացվող եւ նախատեսվող ծրագրերին, Սերգո Կարապետյանն Անտոնի Ալոնզիի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարեւորություն ունեցող այն հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ՊԳԿ-ի օժանդակությունը: Նախարարը մասնավորապես առանձնացրել է սպանդանոցների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, ծիրանի եւ խաղողի գենետիկ սորտերի պահպանման եւ օգտագործման, գյուղատնտեսական մթերքի իրացման շուկաների կազմակերպման ծրագրերին օժանդակելու հրատապությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը, պարոն Ալոնզին խնդրել է հնարավորինս արագ եւ մանրամասն հիմնավորումներ տրամադրել վերոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ, դրանք կազմակերպության քննարկմանը ներկայացնելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին ՊԳԿ-ի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցության մասին եւս մի փաստաթուղթ`Ժամկետանց թունաքիմիկատների վերացման եւ կանխարգելման ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ