News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյութերը, գարեջուրը եւ ջրերը պետք է պարտադիր ունենան դրոշմապիտակներ: ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին շարունակեց քննարկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ ներկայում պարտադիր դրոշմավորման են ենթակա միայն ենթաակցիզային ապրանքները: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի՝ բոլոր փաթեթավորված եւ տարայավորված ապրանքները պետք է փուլ առ փուլ դրոշմավորվեն (պատգամավորներն, օրինակ, առաջարկում էին այս փուլում պարտադիր դրոշմավորել կաթնամթերքն ու պաղպաղակը):

Նշենք, որ դրոշմապիտակի վրա պետք է պարտադիր նշվեն ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը, ինչը հնարավորություն կտա նույնականացնել այդ ապրանքն արտադրողին կամ ներմուծողին:

Ըստ Ս. Կարայանի՝ դրոշմավորման համար կատարվող ծախսերը կփոխհատուցվեն հարկային պարտավորությունների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ