News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչը Կարիբյան ծովի  արեւդարձային Սենթ Բարթ կղզու իր տիրույթում կազմակերպել էր ավանդական ամանորյա երեկույթ:

Հրավիրված նշանավոր մարդկանց կազմում էին հիփ-հոփի մագնատ Փի Դիդին, <<Աստղային պատերազմների>> ռեժիսյոր Ջորջ Լուկասն ու նրա ընկերուհին` Մելոդի Հոբսոնը, ոճաբան Մարկ Ջեյքոբսը, Հոլիվուդյան աստղեր Ջեյք Ջիլենհոլն ու Նաոմի Ուոթսը:

Իրենց ներկայությամբ երեկույթը պատվավոր էին դարձրել Huffington Post հանրահայտ  համացանցային թերթի գլխավոր խմբագիր Արիանա Հաֆինգտոնը, մոդել Լիլի Քոուլը եւ բրիտանացի ռոք-երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, գրում է LifeNews-ը:

Տոնակատարությունը զարդարել է Ռոման Աբրամովիչի սիրելին` Դաշա Ժուկովան, որը սպասում է իրենց երկրորդ երեխային: 31-ամյա բարձրաշխարհիկ տիկինը հագել էր հղիների համար նախատեսված երեկույթի զգեստ` զարդարված գունազարդ ասեղնագործ  նախշերով: Երեկույթի հեղինակն ընտրել էր զվարճանալու համար հարմար հագուստ` տաբատի հետ համատեղելով սովորական սեւ սպորտային վերնազգեստ: Հյուրերին զվարճացրել է ամերիկյան Kings of Leon խումբը:

Անցած 2012 թվականին Աբրամովիչը տոնակատարության համար ծախսել էր 8 մլն.դոլար: Մեծահարուստի ամանորյա այս տարվա ծախսերի քանակը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ