News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխատող 26 գիտական խմբեր 2013թ. կստանան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF, http://www.ansef.org) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ամերիկյան դոլար: Ներկայացված 184 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 40 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 15 խմբեր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 7` Երեւանի պետական համալսարանից, 2` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից եւ 1-ական` Հայկական պետական բժշկական համալսարանից եւ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտից: Ըստ ինստիտուտների թվով` ամենաշատ դրանաշնորհներ ստացել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի,  ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (3-ական) եւ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (2) գիտական խմբերը: Ճշգրիտ գիտությունների (հիմնականում` ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի) ներկայացուցիչներն արժանացել են 12 դրամաշնորհի, բնական գիտությունները` 13 եւ հասարակական գիտությունները` 1 դրամաշնորհի:

ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի շրջանակներում եւ սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 326 դրամաշնորհ, որոնցից օգտվել է մոտ 600 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ ANSEF շրջանակներում է տրվում նաեւ Ուիլյամ Մեսրոպյանի անվան աստղագիտության դրամաշնորհը, իսկ սկսած 2013թ.` նաեւ Ամերիկայի հայ գիտնականների եւ ճարտարագետների ընկերության (AESA) դրամաշնորհը:

Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների եւ գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ